Քեզնից չե՛մ խնդրել ոչինչ Այս կյանքում՝ … Հանգստանում եմ ծնկներիս վրա, Իսկ թվո՜ւմ է թե աղո՜թք եմ անում: … Շա՜տ էի ջահել, Երբ որոշեցի Տո՛ւնն իմ ունենալ, Սարքեցի՝ ստացվեց՝ Հատակը ամո՜ւր, պատերը կանգո՜ւն, …բայց տանի՜ք չկար: Խնդրեցի տանի՛ք լինես իմ տանը՝ Ծածկես - ինչպես մա՜յրն է ծածկում իր որդուն… … Հենց այդ օ՜րն էր որ հորդ անձրև եկավ՝ Թրջվեցի՝ ինչպես անտո՜հմ, անտեր շուն… Այդ օրվանից է, որ չե՛մ խնդրում ոչինչ, Ո՛չ էլ մտքումս աղաչո՜ւմ… … Հանգստանում եմ ծնկներիս վրա, Քեզ թվո՜ւմ է թե աղո՜թք եմ անում: |