Ափսո՜ս էր գիշերն այս՝ Անցա՜վ հենց այնպես - Առա՜նց քո խոնավ շուրթերի, Տեսնես ո՞վ էր որ այս կատակն արե՜ց Եվ մեզ հեռացրեց իրարից… Այդ ի՞նչից է որ դարձանք մենք շռա՜յլ՝ Գիշե՜ր կորցրինք առանց իրարու, …Եվ պատուհանի տակ լապտերը մռա՜յլ Այս գիշեր թվաց մի մե՜ծ լուսատու: Այդ ի՞նչպես եղավ՝ չօծեցի՜նք լույսով Կեսգիշերային խամրած աստղերին, … Առանց մեզ տխրա՜ծ այս գիշերը զո՜վ Գրա՜վ դրեցինք մորմոքին; Չփայլեց գիշերն ուսերի՜դ ողորկ- Ի՜նձ նման կարոտ մնաց մարմնիդ, … Մենք շռա՜յլ եղանք ու սրտի դողո՜վ Մի ամբո՜ղջ գիշեր կորցրինք: |