![](https://mamul.am/images/pics/aysor-hinanc-shrjani-u8330-1.jpg)
Ապրիլ 9-ը հինանց շրջանի 10-րդ օրն է: Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխի 29-34 համարները, Հակոբոսի Թղթի 4-րդ գլխի 7-17 համարները: Հետևեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի ﬔղքը։ Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետևից գալիս է մէկը, որ ինձնից ﬔծ եղաւ, որովհետև ինձնից առաջ կար։ Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու» ։ Յովհաննէսը վկայեց և ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի և հանգչում նրա վրայ։ Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում և ﬓում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» ։ Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին» ։ Հնազանդուեցէ՛ք ուրեﬓ Աստծուն և դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։ Մօտեցէ՛ք Աստծուն, և նա կը ﬔրձենայ ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկﬕտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. տառապեցէ՛ք, սգացէ՛ք և լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածուի, և ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան։ Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, և նա ձեզ կը բարձրացնի։ Եղբայրնե՛ր, ﬕﬔանց ﬕ՛ բամբասէ՛ք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին և դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր։ Կայ մէ՛կ Օրէնսդիր և Դատաւոր, որ կարող է փրկել և կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո ﬔրձաւորին։ Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կը գնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կը ﬓանք այնտեղ, կը վաճառենք և կը վաստակենք» ։ (Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետև ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի ﬕ մշուշ է այն, որ ﬕ պահ երևում է և ապա անհետանում) ։ Մինչդեռ դուք ասելու էք. «Եթէ Տէրը կաﬔնայ, և ապրենք, կ’անենք այս կամ այն բանը» ։ Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ։ Այսպիսի ամէն պարծանք չար է։ Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, և չի անում, նրա համար այդ ﬔղք է: Աղբյուրը` facebook.com/sseahm |