Հայրենիք՝ հոգիդ ցավի բռունցք է Հույսի, կարոտի, պայքարի բռունցք… Ահա այս խորագրով Սեպտեմբերի 21-ին Սիսիանի ավագ դպրոցում Հասմիկ Վարդանյանի և Նարա Հովհաննիսյանի ջանքերով ու անմիջական մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի երրորդ Հանրապետության անկախությանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց անկախության ձեռքբերման դժվարությունները՝ Սպիտակի երկրաշարժ, Արցախյան գոյամարտ, «մութ ու ցուրտ» տարիներ և շրջափակում: Միջոցառումը հայրենասիրական և տեղեկատվական բնույթի էր, որտեղ ներկայցվում էր անկախության հռչակագրի մասին, ըստ որի Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի, օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում, իսկ 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունն ընտրեց անկախությունը՝ հանրաքվեում իր վճռական «այո» -ն ասելով: Աշակերտները հանդես եկան ասմունքով, հայրենասիրական երգերով, բարեմաղթանքներով: Դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը հենց Հայաստանի անկախության օրը հանձնեց աշակերտների գովասանագրերը: Վերջինս հանդես եկավ իր գովասանքի, բարեմաղթանքների խոսքով, ինչպես նաև ելույթ ունեցավ Հայաստանի անկախության մասին՝ կոչ անելով սաներին դառնալ հայրենիքի նվիրյալներ: |