MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Yarın:+21 °C
Ապրիլի 24
18:58, 29.04.2013
5128 | 0
...Երբ համազգային վիշտն է նվում դասասենյակներ, դարերը և աշխարհը պիտի աղաղակեն...Երբեք չպետք է լռի մարդկային խիղճը, որ չկրկնվեն անմարդկային ոճիրները:
Հայը սովորել է նայել իր մեծ ցավի աչքերին ու նահանջել տալ նրան, սովորել է ժպտալ կորուստների միջից ու մարտահրավեր նետել անչափելի դաժանությանը:
Եկող սերունդները ևս պետք է իրենց ձայնը միացնեն միասնական ըմբոստությանը, որ չհամրանա ուրիշի խղճի ձայնը: Այսօր մեկ սերունդ ևս, հայ սերունդ ցույց տվեց, որ ինքը ապրել գիտի, հուսալ, գնահատել իր ազգային արժեքները, որ իր ժողովուրդը հավերժի ճամփորդ է ու ճշմարտության մունետիկ...
Այսպես սկսեց միջոցառում-դասը Սիսիանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Իվանյանը: 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքում եղեռնի զոհերի հիշատակին նվիրված դաս էր այսօր և աշակերտները մեծ պատասխանատվությամբ, ջանասիրությամբ և լի հույզերով հիասքանչ դաս անցկացրեցին ռեսուրս կենտրոնում: Բոլորը ակամայից հուզվել էին, բոլորին դասը ոգեշնչեց, հավատ և հույս պարգևեց...
Շնորհակալություն և' ուսուցչին, և' երեխաներին...
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
yukarı