MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +16 °C Yarın:+19 °C
Գարեգին Բ-ն Խաժակ արք. Պարսամյանի հետ միլիոնավոր դոլարներ է դիզել մասունքների վաճառքից գոյացած գումարներով
16:06, 24.10.2018
6508 | 0

Ովքե՞ր են «Գարեգինի վկաներ» աղանդի պարագլուխները

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով հանդիսանում է Գարեգին Բ-ի հավատարիմ ստրուկը, վերջերս նշանակվեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (նստավայրը՝ Հռոմ): Մինչ այդ երկար տարիներ նա վայելում էր ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդության պաշտոնը:
Այս ստահակը ժամանակին աջակցել է Կ. Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, թուրքական գործակալ, հայատյաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ հետագայում էլ խոչընդոտ հանդիսանալով Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ Կ. Պոլսի պատրիարքական տեղապահի ընտրությունների վավերացման հարցում: Ասել է, թե Խաժակ Պարսամյանը ջանք ու եռանդ չի խնայել, որ թուրքական կառավարությունն անվավեր ճանաչի Կ. Պոլսի պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքը, որի համաձայն հենց Գարեգին արք. Բեքչյանն էր ընտրվել միանգամայն լեգետիմ կերպով: Եվ այս ազգադավ քայլը նա կատարեց իր ունեցած ինչ-ինչ մասոնական ծանոթությունների միջոցով...
Գարեգին Բ-ի հավատարիմ ստրուկ Խաժակ Պարսամյանը չկաթողիկոսի հետ միասին մասնակցել է մի շարք խարդախությունների, մասնավորապես, երբ Գարեգին Բ-ն իրականացրել է մասունքների վաճառք ԱՄՆ հայոց Արևելյան թեմում՝ Նյու-Յորքում կազմակերպված աճուրդների ժամանակ: Մեր ունեցած տեղեկություների համաձայն՝ ազգի դավաճան Գարեգին Բ-ն մասունքները վաճառելուց առաջ նախ պատվիրում է որոշ ոսկերիչների՝ ճշգրտությամբ կրկնօրինակել տվյալ հնաոճ իրը, օրինակ՝ մասնատուփը, որից հետո այն փոխարինում են օրիգինալով և դնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանում, իսկ օրիգինալը վաճառում են միլիոններով, կարծես ոչինչ էլ չի եղել: Ազգային հարստությունների այս թալանը բավական ծավալուն թեմա է, և ՀՀ Ազգային անվտագության ծառայության աշխատակիցները հսկայական անելիքներ ունեն այս հարցում:
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ԱՄՆ հայոց Արևելյան թեմում իր թեմակալ առաջնորդ եղած ժամանակ ներգրավված է եղել մասունքների և բացառիկ սրբությունների վաճառքի մեջ, և երբեմն էլ եղել է հենց կազմակերպիչը: Մասունքների վաճառքից գոյացած միլիոնավոր դոլարների հաշվին Խաժակ սրբապիղծ Պարսամյանը իր երկրային ժամանակավոր խղճուկ կյանքը վայելում է իր` ազգությամբ իտալացի կնոջ և մինուճար դստեր հետ, այս անգամ արդեն Եվրոպայում: Եթե տարիներ առաջ խնդիր կար Ամերիկայից Եվրոպա գնալ-գալու, այժմ այլևս չկա այդ խնդիրը, քանի որ ծառայության բերումով Խաժակն ու իր կին-երեխան գտնվում են կողք-կողքի՝ Իտալիայում: Ինչպես ասում են` տան հայրը և ամուսինը վերադարձավ ընտանիքի գիրկը: Բայց թող լավ իմանան Գարեգինի վկաները, որ ոչինչ չի մոռացվել, և ոչ ոք չի մոռացվել...


Դ. Մ.

Թե ինչպես Պատրիարքի ընտրյալ տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը հեռացավ Պոլսից
Basın sekreteri: Ազատ Խոսք
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ազատ Խոսք
yukarı