MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+28 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:34, 10.04.2013
2692 | 0
Ապրիլի 10-ը Հինանց Շրջանի 11-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 8-րդ գլխի 3-13 համարները:

Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ ﬖաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկութեան։ Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը։ Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ Ժողովրդի բազմութիւնը ﬕասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում և տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, որովհետև շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով՝ դուրս էին ելնում։

Եւ բազում անդամալոյծներ և կաղեր բժշկւում էին. և այդ քաղաքում ﬔծ ուրախութիւն եղաւ։ Սիմոն անունով ﬕ մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում և զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը ﬔծ մէկն է. փոքրից ﬕնչև աﬔնաﬔծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ ﬔծ է կոչւում» ։

Հիացումով էին նայում նրան, որովհետև երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր։ Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան և Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ և կանայք, մկրտուեցին։ Ինքը Սիմոնը ևս հաւատաց և, մկրտուելով, ﬕշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները և ﬔծաﬔծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
yukarı