MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+28 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
13:36, 17.04.2013
2841 | 0
Ապրիլի 17-ը Հինանց Շրջանի 18-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 10-րդ գլխի 24-48 համարները:

Հետևեալ օրը մտան Կեսարիա։ Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկաﬓերին։ Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր։ Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ» ։ Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ։ Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք» ։

Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժաﬕն, ﬕնչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով ﬕ մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. «Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, և քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ։ Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ և կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթևանել է կաշեգործ ոﬓ Սիմոնի տանը, ծովի մօտ։ Նա կը գայ և կը խօսի քեզ հետ» ։ Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար։ Այժմ ﬔնք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից» ։ Պետրոսը բերանը բացեց և ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողﬕց աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է նրան։

Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի ﬕջոցով. սա է բոլորի Տէրը։ Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով և զօրութեամբ, և որը շրջեց բարիք անելով և սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետև Աստուած նրա հետ էր։ Եւ ﬔնք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում և Երուսաղէմում արեց նա, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց և թոյլ տուեց, որ նա երևայ՝ ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ ﬔզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք և որ կերանք ու խﬔցինք նրա հետ ﬔռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ։

Եւ նա պատուիրեց ﬔզ քարոզել ժողովրդին և վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին և ﬔռածներին։ Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով ﬔղքերի թողութիւն կը ստանան» ։ Եւ ﬕնչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին։ Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ ևս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում և փառաբանում Աստծուն։

Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս և ﬔնք» ։ Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի։ Այն ժամանակ նրան աղաչեցին, որ ﬕ քանի օր այնտեղ ﬓայ։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
yukarı