Mamul.am
Tam versiyon
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+12 °C, +10 °C ... +17 °C Tomorrow:+17 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գերմանացի ճանապարհորդի վկայությունը. «…թուրքերը… պարիսպներ են կառուցում բացառապես պարսկական գերեզմաններից հանված տապանաքարերով»
11:28, 05.09.2019

Գերմանացի ճանապարհորդ, պատմաբան, մաթեմատիկոս և ֆիզիկոս Ադամ Օլեարիոսը (1599 – 11671 22.) հատուկ դեսպանության կազմում այցելել է Մոսկովյան իշխանություն և Պարսկաստան: Տպավորություններն ամփոփել է երկհատոր աշխատությունում, որից մի փոքրիկ հատված ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Այն վերստին հաստատում է, որ թուրքերը գերեզմաններ ավերելու գործում հմուտ են:

«Ասում են՝ Շամախը Շիրվանշահն է կառուցել: Այն լեռներում է, և այդ պատճառով մինչև չմոտենաս, չես կարողանա տեսնել: Նախկինում քաղաքը հինգ հազար ծուխ է ունեցել, բայց շահ Աբբասի ժամանակներում այն խիստ նվազել է՝ թուրքերի դեմ պատերազմների հետևանքով: Այն երկու տարբեր մասից է բաղկացած, որոնք երկուսն էլ պարսպապատ են եղել: Քանի որ շահ Աբբասը նկատել է, որ թուրքերն ավելի շատ հարձակվում են ամրությունների վրա և մտածելով, որ երկրի կենտրոնում գտնվող ամրություններն իր համար ավելի շատ վնասակար են, քան օգտակար, հրամայում է քաղաքի հարավային պարսպի մոտի ամրությունները քանդել…

Մի անգամ գրավելով Շամախը՝ թուրքերը որոշում են այն, ինչպես ասում են, ամրացնել, ու պարիսպներ են կառուցում բացառապես պարսկական գերեզմաններից հանված տապանաքարերով…

Այստեղ ապրում են պարսիկներ, հայեր ու քիչ քանակության վրացիներ: Չնայած այդ ազգերից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ լեզուն ունի, նրանք բոլորը թուրքերեն են խոսում»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
yukarı