MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Արայիկի հետ հեռանալու է իր արբանյակը` Շիրակի «մարզպետը»
11:38, 26.11.2019
16199 | 0
















Ի սկզբանե տպավորությունն այնպիսին էր, որ սույն սուբյեկտները պատկանում էին մի ռասսայի, ում հետ հայ գենոֆոնդը որևէ աղերս չունի: Ուրվագծելով Արայիկի և Տիգրանիկի գործողությունների շառավիղը, ակնհայտ է, որ սրանց ուղեղները ինչ որ ուժի կողմից խնամքով լվացված և օսլայած գնդիկներ են, որոնք մոդուլացված են իրենց բառապաշարով ասած մի քանի «սեգմենտի» և «կոմպոնենտի» հետ. Սառած, ոչինչ չասող աչքեր, անստվեր ուրվագիծ, որը հատուկ է ֆանտոմին, «աշխարհաքաղաքացի» լինելու մեծամտություն, հայ մարդու հետ շփվելու անկարողություն և նման բաներ:

Ֆինանսներ մսխելու և կուտակելու հարցում սրանք ունեն բոլորովին այլ նկարագիր, հակառակ որի վարչարարության մեջ տգետ են և փնթի: Քանի որ Արայիկի կերպը հայ սերուցքի կողմից ամեն օր բացահայտվում է, ես կարձանագրեմ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գրագիտության մի քանի գոհարներ.

21.10.19-ին սույն անձը դիմում է վարչապետին՝ 5 աշխատանքային օր՝ հոկտեմբերի 25-29-ը արձակուրդ տրամադրելու խնդրանքով, նեղություն չկրելով օգտվել օրացույցից, որտեղ հայերեն տառերով գրված է 26-27-ը շաբաթ կիրակի օրեր են:

23.10.19-ին թիվ 1537.Ա որոշմամբ Փաշինյանը տրամադրում է արձակուրդ հոկտեմբերի 25-31-ը՝ սուսիկ-փուսիկ շտկելով սխալ նշված օրերի քանակը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրում է ՀՀ Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանին. «Խնդրում եմ տրամադրել պարզաբանում Ձեր 2019թվականի օգոստոսի 29-ի 12/26202-19 և 2019 թվականմի սեպտե, բերի 16-ի թիվ 12/29025-19 գրություններում առկա հակասությունների վերաբերյալ: Առդիր՝ 3 էջ: Ժամկետ՝ 3օր»: Այս հարցմանը հետևում է մարզպետի զավեշտական պատասխանը. «…մեր գրությունների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է հակասություն… կետադրական նշանների թյուր ընկալման արդյունքում»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին .

Հարգարժան նախարար հայտնի է, որ Դուք ևս խիստ համակրում եք մեր մարզպետին, իհարկե ոչ այնքան, ինչքան Արայիկ Հարությունյանը, բայց և այնպես կարծում եմ ոչ առանց ձեր գիտության սթ. Հոկտեմբերի 15-22-ը կայացած թվով 9-ը առողջապահական ՓԲԸ-ներում և ՊՈԱԿ-ներում անցկացված մրցույթները կայացան լրջագույն խախտումներով և անվերահսկելի պայմաններում: «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվեց Գագիկ Հովհաննեսի Մարկոսյանը, իսկ «Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվեց Աստղիկ Բեյբությանը: Այս անձինք չունեն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որը պարտադիր պահանջ է, իսկ համաձայն ՀՀ Կառավարության թիվ 992-Ն որոշման «… մրցույթի թեստային առաջադրանքների և հարցազրույցի հարցաշարերը հաստատվում են ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի և մարզպետի համատեղ հրամանով»: Լիազոր մարմնի՝ այսինքն ձեր ներկայացուցիչը ևս չի ժամանել Գյումրի և ինչքան էլ քրեածին է, այնքան էլ անպատժելի է թեստերի ծրագրի փոխարեն, որտեղ զետեղված են շուրջ 1000 հարց, մրցույթի կազմակերպիչները մուտքագրված մեկ այլ ծրագրով թեստ են տրամադրում իրենց նախընտրած թեկնածուին, ով էլ փայլուն պատասխանում է նախորոք անգիր արած այդ հարցերին: Այնպես որ, պարոն նախարար մրցույթի ընթացքը ձայնագրելու սովորույթը առնվազն ծիծաղելի է:

Հ.Գ. Նոյեմբերի 12-ին մարզպետը պայմանագիր է կնքել Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ-ի հետ 15մլն 900հազար դրամով ներառյալ ԱԱՀ-ն, մեկ տարի ժամկետով, ով 2020թվականին գալու է փոխարինելու մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանմանը և 5-6 պրոֆեսիոնալներ կորցնելու են իրենց աշխատանքը այն դեպքում, երբ Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ-ն այս պահին գտնվում է դատական քաշքշուքների և քրեական գործառույթների մեջ և ում հովանավորն է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Այս գործընթացի մասին առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:

Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
238 | 0
14:26, 16.01.2024
331 | 0
13:45, 13.11.2022
1015 | 0
16:49, 30.12.2021
1536 | 0
13:55, 18.10.2021
2955 | 0
yukarı