MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
ՎԱՆՈՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԻՍ ԵՍ ԼԱՑ ԷԻ ԼԻՆՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ
16:50, 05.12.2021
2062 | 0


ՎԱՆՈՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԻՍ ԵՍ ԼԱՑ ԷԻ ԼԻՆՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ


Ծանր է, երբ կորցնում ես ծնողիդ.

Ծանր է, երբ կորցնում ես եղբորդ.

Ծանր է, երբ կորցնում ես սերդ.

Ծանր է, երբ կորցնում ես հայրենիքդ:

Անտանելի է, երբ կորցնում ես քո բնույթի, քո որակի, քո հոգու կենսակերպի ուղղեծիրը. Այ հիմա հենց նոր որբացար, որբացար անհույս, անհաղթահարելի: Կանաչ լանջերին ի պահ տվեցիր քաղաքացու քո միակ հույսը՝ լակոտներին սանձող, լպիրշներին քշող, արնախում, ծուռբերան, գաճաճ ու խելագար դուրսպրծուկների ահ ու սարսափին՝ Վանոյին, ում միակ մեղքը իր երկիրը առավել քան որևէ մեկը սիրելն էր:

Ի պահ տվեցիր ու թևաթափ վերադառնում ես դեպի անորոշություն, քո մի բուռ հայրենիքը ամփոփելով Կոթի գյուղում:

Թվում է գրկել ես քո հիվանդ ու ծվեն-ծվեն եղած Հայաստանը ու բերել Վանոյի հետ պահ ես տվել այս կանաչ լանջերին՝ հիմնելով նոր Մհերի Դուռ:

Թևաթափ, բայց ապահով վերադառնում ես, որովհետև Վանոն վերջապես Հայաստանում է. Էլ պապանձվելու են ծուռբերանները, գաճաճներն ու խելագարները, էլ լլկվելու են նրանց թույն ծորացող լեզուները, ոչ թե նրա համար, որ Վանոն ննջեց Ի Տեր, այլ նրա համար, որ Վանոն վերադարձավ.

Վանոն ցավոտ վերադարձավ: Անթև աղունիկի նման վերադարձավ, որ միանա հայ մեծ վտարանդիների երամին: Իրեն պարուրեց մահվան լուսավոր առասպելով, որ ծուռբերանները, գաճաճներն ու խելագարները զարհուրեն ու չքվեն:

Եթե Չարենցի «Երկիր Նայիրին» ոչ ֆիկցիա է, ոչ միֆ, ուրեմն Վանոյի ներկայությունն էլ ո'չ ֆիկցիա է, ո'չ միֆ:

Ուրեմն՝ ողորմի, հազար ողորմի…

Ուրեմն երանի, հազար երանի…



Հասմիկ Մելքոնյան

Գյուղ Կոթի 04/12/21





Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
236 | 0
14:26, 16.01.2024
329 | 0
13:45, 13.11.2022
1014 | 0
16:49, 30.12.2021
1536 | 0
13:55, 18.10.2021
2951 | 0
yukarı