MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՀԱՎԱՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԵՆԵՐԱՑՆԻ ՀԱՅ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ
17:44, 18.02.2021
3654 | 0


















ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՀԱՎԱՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԵՆԵՐԱՑՆԻ ՀԱՅ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ


Խոսքի զորությունը անպարտելի է, ի մասնավորի, երբ ճշմարիտ խոսքը ասվում է այն մարդկանց կողմից , ովքեր ժողովրդի ենթագիտակցության մեջ մերժված չեն: Մարդիկ, ովքեր վայրիվերումների սովոր չեն, բառախաղի սովոր չեն: Մարդիկ, ովքեր հրաշալիորեն գիտակցում են պահի հրամայականը՝սատարել Վազգեն Մանուկյանին, ով իրավամբ վաստակել է ճգնաժամի հաղթահարման իրավունքը: Նրա կողքին կանգնածներից շատերը ասում են բացարձակ ճշմարտություններ, որոնք շատ ուշացած են: Իսկ ուշացած ճիշտը ոչ միայն անպտուղ է, այլ նաև ուշացնում է նոր պտղակալումը:
Հայահավաք նախաձեռնությունը թե բանական, թե զգայական դաշտում բացարձակապես անկեղծ է, ավելին ՝ անարատ և հրապարակ է եկել ճիշտ ժամանակին: Ահա այստեղ է թաքնված այն մեծ հարցականի բանալիներից մեկը՝ մահացու հուսահատությունից ժողովրդին հանելու դիլեման և այդ առաքելությունը իրենց վրա են վերցրել մաքուր մարդիկ ի դեմս հայահավաքի: Իհարկե անհրաժեշտ է զգուշանալ, որ նախաձեռնության դաշտը չաղտոտվի:

Հայահավաքի հեռահար նպատակը ևս օրգանական է . ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք վերադարձված մեր հոգու դրախտը ՝ Արցախը հայ մարդու գենի մեջ մեխված է որպես սրբազան ՀԱՅՐԵՆԻՔ և նրա գերեվարումը խիստ կարճաժամկետ է: Սա հավաքական մտածողություն է:
Վերադարձի բանակը ստեղծվելու է հայահավաքի, ճշմարտություն սերունդների համար և նմանատիպ երդվյալների շուրջ, իր մեջ ներառելով թե սփյուռքի, թե Հայաստանի ներուժը –սկսած նեռի ահեղ դատաստանից և արյան վրեժից մինչև ամենաժամանակակից զինուժ:




Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
236 | 0
14:26, 16.01.2024
329 | 0
13:45, 13.11.2022
1014 | 0
16:49, 30.12.2021
1536 | 0
13:55, 18.10.2021
2950 | 0
yukarı