MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
ԵՍ ԴԱ ԳՐԵԼ ԵՄ 2018-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է
16:38, 18.06.2020
1647 | 0



Այսօր ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության վերաբերյալ հերթական տեսանյութը տարածեց, որում նկարահանել էին Ծառուկյանի տանը գտած ինչ-որ փաստաթղթեր։ Հետագայում տարածվեցին նաև դրանց ստոպ-կադրերը։ Այդ թղթերից մեկը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից էր գրված, որում նա նշել է․

«Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե, լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ» ։


Մեզ հետ զրույցում Ուրիխանյանը ասաց, որ նման բան ինքը գրել է, բայց դա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին չի վերաբերում, այլ հեղափոխությունից հետո՝ 2 տարի առաջ, 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Ուրիխանյանին հարցրինք, թե ի՞նչ եղանակով ինքը պետք է ապահովեր այդ 8 հազար ձայնը, պատասխանեց՝ «Այն եղանակով, որով ապահովել եմ՝ քարոզչության միջոցով» ։



Շարունակությունը կարդացեք այստեղ
Basın sekreteri: Erevan.live
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Erevan.live
yukarı