MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Yarın:+28 °C
Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերը 400 տոկոսով աճել են կարանտինի չեղարկումից հետո
23:49, 21.07.2020
2085 | 0


Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեծք Է հայտնաբերվել մեկ ամսում, որն անցել Է երկրում բարձր պատրաստության ռեժիմի գործողությունն ավարտվելու պահից: Հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ այդ ժամանակամիջոցում շաբաթական հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե 400 տոկոսով աճել Է այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել Է Իսպանիայում սահմանափակիչ ռեժիմի չեղարկմանը:


Հունիսի 21-ից կորոնավիրուսից մահացել Է 99 մարդ, ավելի քան 1, 1 հազարը հոսպիտալացվել Է: Այս պահին երկրում ակտիվ Է մնում հիվանդության ավելի քան 200 տեղային բռնկում:


Հունիսի 21-ին առողջապահության նախարարությունը հավաստել Էր մեկ օրում 141 նոր ախտահարվածների, իսկ հուլիսի 20-ին թագավորության իշխանությունները հայտնել են 685 հայտնաբերված հիվանդացածների մասին:

Վարակի տարածումն սկսվելուց ի վեր երկրում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման գրեթե 265 հազար դեպք, ավելի քան 28, 4 հազար հիվանդ մահացել Է: Մարտի կեսերին Իսպանիայում բարձր պատրաստության ռեժիմ Է սահմանվել: Այդ միջոցը թույլ Է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը:

Ռեժիմի գործողությունն ավարտվել Է հունիսի 21-ին: Իսպանիայում կորոնավիուսով վարակման մակարդակն զգալիորեն նվազել Է ապրիլի ցուցանիշների համեմատությամբ: Այնուամենայնիվ սահմանափակումների մեղմացումից հետո երկրում ավելի ու ավելի հաճախակի են արձանագրում հիվանդության տեղային բռնկումներ:
Basın sekreteri: Erevan.live
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Erevan.live
yukarı