2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՀՈՒԼԻՍ
2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՀՈՒԼԻՍ ՀՈՒԼԻՍ Դեսպանության ֆեյսբուքյան էջի ՀՈՒԼԻՍ ամսվա մեր ամփոփումներում առավելապես աչքի են ընկնում հայ-ադրբեջանական Տավուշի հատվածում տեղի ունեցած զարգացումները ու դրան հետևող համասփյուռ հայերի բողոքի ալիքին հաջորդած զարգացումները, դրանց վերաբերվող ԱԳ նախարարության տեղեկատվությունը, անձամբ դեսպանի կողմից արված զգուշացումները, Նիդերլանդական մամուլում հրապարակված հոդվածները : 7 ՀՈՒԼԻՍԻ Հուլիսի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը ՔԶԱԿ Գործադիր խորհրդի 94-րդ նիստի շրջանակներում հանդես եկավ ազգային ելույթով։ On July 7, H.E. Ambassador Tigran Balayan, Permanent Representative of the Republic of #Armenia to the #OPCW made a National Statement at the 94th Session of the OPCW Executive Council. "STATEMENT BY H.E. AMBASSADOR TIGRAN BALAYAN, PERMANENT REPRESENTATIVE OF THE REPUBLIC OF ARMENIA TO OPCW AT THE 94TH SESSION OF THE OPCW EXECUTIVE COUNCIL Mr. Chairperson, Armenia has consistently supported the efforts of the international community to exclude completely the possibility of use of the chemical weapons or related hazardous materials, through the implementation of the provisions of the Chemical Weapons Convention. It is regrettable that once again we face the absence of consensus within the policy-making body of the OPCW. Armenia strongly believes that the Organization should remain a technical body fulfilling its mission in strict accordance with the convention. Any report on the cases of use of chemical weapons or related hazardous materials should be a subject of impartial, credible, comprehensive and transparent investigation within established mechanisms and procedures under the Convention and its Annexes. In this regard, Armenia calls upon all sides to cooperate in good faith. Armenia being not aside observer in #Syria, but stakeholder due to presence of tens of thousands of our compatriots, since the eruption of the conflict in 2011, has constantly shown maximal restraint on the international scene on Syria-related issues, calling respective states and International Organizations to show utmost restraint and balanced attitude in assessing the situation in Syria. Witnessing the hot debates around the IIT report, statements on its possible implications and consequences, we reiterate our position today calling to all state parties to build their actions based on the Convention and its annexes for the best interest of Syrian people, which badly needs international solidarity. It is necessary to exercise the caution and objectivity in order to avoid mistakes made in the past in connection with hasty and unfounded conclusions and leading to irreparable and destructive consequences. In closing, Mr. Chairperson, I request that this statement be circulated as an official document of the 94th session of the Executive council and be posted on the website of the OPCW. " Ambassador Tigran Balayan received the representatives of EuroClio - European Association of History Educators. The sides discussed the ongoing projects in #Armenia and set a ground for further cooperation between the Embassy and the association to that end, where the main focus will be on the youth living in the regions of Armenia. 8 ՀՈՒԼԻՍԻԸնդունելություն ի պատիվ Հայաստանում Նիդերլանդների նոր դեսպանի Ողջունելով հյուրերին դեսպանը Բալայանը շնորհավորեց գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի նաև առևտրատնտեսական համագործակցությանը, իսկ ընդունելությանը ներկա հյուրերը այդ բնագավառի շահառուներն ու շարժիչ ուժն են հանդիսանում։ 10 Հուլիսի ✅Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում 10 ՀՈՒԼԻՍԻ · «Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է, հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան» Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 12 ՀՈՒԼԻՍ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները: Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով: Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 13 ՀՈՒԼԻՍԻ Հուլիսի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի Tigran Balayan և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը Nico Schermers այցելեցին Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի Էյնդհովեն քաղաք, որը հայտնի է որպես արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց։ Էյնդհովենում դեսպաններ Տ․ Բալայանը և Ն․ Սխերմերսը՝ Էյնդհովեւոմ ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլի վան դե Կերկհոֆի ուղեկցությամբ այցելեցին VDL Agrotech կոնցեռնի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցան գործադիր տնօրեն Բրայան ֆան Հոֆի և Holland Trade Support ընկերության տնօրեն Մորիս Կերենսի հետ։ Հանդիպման ընթացքում ծավալվեց համապարփակ քննարկում VDL Agrotech կոնցեռնի գործունեության, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Գոհունակություն հայտնելով Հայաստանում Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության հիմնման և Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հետ արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ՝ նիդերլանդական ընկերությունների ներկայացուցիչները կարևորեցին դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությունը առևտրատնտեսական կապերի խթանման գործում։ Այնուհետև դեսպաններ Տ․ Բալայանը և Ն․ Սխերմերսն այցելեցին DAF Trucks N.V. ընկերություն, որի գործադիր տնօրեն Յոս Սմեթսերսի հետ մտքեր փոխանակվեցին ընկերության գործունեության, ինչպես նաև ընկերության կողմից նոր, այդ թվում՝ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորությունների շուրջ։ Հանդիպումներին դեսպան Բալայանն ընդգծեց, որ Էյդնհովենում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնական առաքելությունը տարածաշրջանի գործարար շրջանակներին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունների ներկայացնումն ու երկկողմ տնտեսական համագործակցության խթանումն է, իսկ Վիլի վան դե Կերկհոֆի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով գործարար և հասարակական շրջանակներում նրա հեղինակությունը։ 16 ՀՈՒԼԻՍԻ Հուլիսի 16-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում կայացավ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆի հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը, որին մասնակցեցին նաև Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկը և այլ հյուրեր։ Շնորհարվորելով Վիլի ֆան դե Կերկհոֆին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նրան մաղթեց հաջողություններ և կարևորեց պատվավոր հյուպատոսի առաքելությունը Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում և Նիդերլանդների հարավում ՀՀ պատշաճ ներկայացվածության հարցում։ Նա շեշտեց, որ հայտնի ֆուտբոլիստ և հասարակական գործիչ պարոն ֆան դե Կերկհոֆի ընտրությունը որպես պատվավոր հյուպատոս վկայում է ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև մշակութային և սպորտի բնագավառներում փոխգործակցության խորացման մտադրության մասին։ Հանդես գալով շնորհակալական խոսքով Վիլի ֆան դե Կերկհոֆը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը Նիդերլանդների հարավային նահանգներում և ինքն ամենայն պատասխանատվությամբ է ստանձնում պատվավոր պաշտոնը և առավելագույն ջանքերը կներդնի հայ-նիդերլանդական համագործակցության խորացման գործում, ով նշեց, որ Էյնդհովեն քաղաքն ու Նիդերլանդների հարավն իր տունն է, և որ այդ տան դռները միշտ բաց կլինեն Հայաստանի համար։ 17 ՀՈՒԼԻՍSpanning tussen Armenië en Azerbeidzjan loopt op, wat is er aan de hand?https://nos.nl/artikel/2340891-spanning-tussen-armenie-en-azerbeidzjan-loopt-op-wat-is-er-aan-de-hand.html?fbclid=I "Dat Armenië de gewelddadigheden begon, lijkt hoe dan ook onwaarschijnlijker aangezien het land geen belang heeft". 19 ՀՈՒԼԻՍԻՄեկնաբանելով տեղի ունեցածը` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը Նիդերլանդներ տեղախափոխելու ու ազգամիջյան ընդհարում հրահրելու վտանգավոր փորձ։ Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը Հայաստանի դեսպանությունը հայտնել է Նիդերլանդների իշխանություններին։ 21 ՀՈՒԼԻՍԻNikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան. Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով: Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո: Կանխավ շնորհակալություն: https://www.1000plus.am/hy/ Սիրելի հայներակիցներ, ըստ ստորև ներկայացվող ցանկի վերջին օրերին ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի իրականացված հանգանակության, նիդերլանդահայությունը գնտվում է 11-րդ տեղում։Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել՝ տարբեր ձևերով Հայոց հաղթական բանակին աջակցության վերաբերյալ։Կոչ ենք անում հնարավոր օժանդակությունն ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: Մանրամասների համար՝ https://www.1000plus.am/hy/ 22 ՀՈՒԼԻՍԻ Դեսպան Տիգրան Բալայանը դիմել է նիդերլանդահայերին. • |