MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Արդարությունից խոսում են նրանք, ովքեր ապականել են ամեն ինչ
22:10, 28.04.2021
6750 | 0
Մարդիկ դժգոհում են ոչ թե վատ կենցաղից, այլ` անարդարությունից: Այսօրվա ապրելակերպն ավելի վատ չէ, քան սովետի «երանելի» տարիներին:
Երբ մի նախկին պաշտոնյա, որի իշխանության տարիներին տեղի ունեցավ հանրային ունեցվածքի ալան-թալան, դժգոհում է անարդարությունից: Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես սեփականաշնորհվեցին հանրային գույքը: Ինչպե՞ս բաց բաժնետիրական ըն կերություններին տիրացան բացարձակապես այդ ընկերությունների տնօրենները: Այն ժամանակ հայտարարեցին, որ սեփականաշնորհումից ստացված գումարներից կփոխհատուցվեն խնայբանկի ավանդները: Եվ խաբեցին: Իսկ պետական բնակարանները, որոնք կառուցվել էին ժողովրդի ավանդների գումարներով, անվճար տրվեցին այդ բնակարանը զբաղեցնող բնակիչներին: Բնակիչներն էլ իրենց հերթին, վաճառեցին բնակարաններն այն ավանդատուներին, ովքեր խնայել էին իրենց գումարները բնակարան գնելու համար: Վաճառեցին և այդ գումարներով մեկնեցին արտասահման:
Որտե՞ղ է արդարությունը, հարգելի նախկին իշխանավոր:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմեն Ալոյան
22:04, 13.10.2021
6318 | 0
14:55, 29.06.2020
8156 | 0
20:47, 06.05.2020
9935 | 0
13:46, 28.04.2020
10282 | 0
12:42, 03.04.2020
14222 | 0
10:49, 09.03.2020
7772 | 0
19:07, 14.12.2019
10503 | 0
yukarı