MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Yarın:+28 °C
Եվրամիությունը «Տարվա լավագույն նախագիծ» անվանակարգում մրցանակ է շնորհել «Լուսավոր ապագա» ՀԿ-ի նախագծերից մեկին
23:42, 01.06.2021
1629 | 0
«Տարվա լավագույն նախագիծ» կոչումը Եվրամիությունը շնորհել է նիդերլանդահայ ՀԿ-ի նախագծին
«ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» (Nederlands Voor Niet-Nederlanders) կամավորական նախագիծն օրերս Եվրամիության Նիդերլանդների Solidarity Corps-ի գրասենյակի կողմից արժանացավ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ» կոչմանը։
(Մրցանակաբաշխության նախընտրական փուլին ներկայացված նախագծի մասին պատմող կարճ (սիրողական) ՏԵԱՆՅՈՒԹ ՝ https://youtu.be/fBlK***ikT0
) ։
Պարգևատրման արարողությունը կատարվել է առցանց, և դրան մասնկացել է մեր հայրենակից, նախագծի նիդերլանդահայ մասնակից Անի Բաբայանը՝ https://youtu.be/WqeUWSMWw48
Ամբողջական տարբերակը (14: 40-ից 20: 30 րոպեներին) ՝ https://www.youtube.com/watch?v=BINlJetkJ5Q
Առցանց իրականացված քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված այս նախագծում 12 ամիս ժամկետով միջազգային՝ ոչ-հոլանդացի (էքսպատ և փախստական) ընտանիքների երեխաներին ինտերակտիվ մեթոդներով և կամավորական հիմունքներով Ամսթելվեյն քաղաքում հոլանդերեն սովորեցնող երիտասարդ թիմին Եվրամիուոթյունը կտրամադրի 250 եվրո։ Փոքրիկ դրամաշնորհը նրանք կարող են ծախսել ուսումնական նկատառումներով։ Օրինակ՝ գնել օնլայն-դասընթացներ և կատարելագործել գիտելիքներ, որոնք կնպաստեն նախագծի հետագա իրականացման որակի բարելավմանը։
Հաղթանակի առիթով «Նիդերլանդական Օրագիրն» ի սրտե շնորհավորում է «ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նախագիծն իրականացնող նիդերլանդահայ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (BRIGHT FUTURE) հասարակական կազմակերպությանը և ներգրավված կամավորական թիմին։
Մրցանակաբաշխության արդյունքների մասին առավել մանրամասն՝ https://www.brightfuturenl.com/.../we-won-eu-solidarity...
«ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» (Nederlands Voor Niet-Nederlanders) նախագծի մասին առավել մանրամասն՝ https://www.brightfuturenl.com/dutch-for-non-dutch
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
308 | 0
00:09, 09.03.2024
865 | 0
yukarı