ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սարի թաղի» գործով կալանավորվածները պատրաստվում են հացադուլ հայտարարել
14:05, 19.03.2017 | mamul.am
3286 | 1
Սարի թաղի հուլիսյան դեպքերով կալանավորված 10 անձինք պատրաստվում են վաղվանից հացադուլ հայտարարել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: Վերջինը տեղեկացրեց, որ նրանցից մեկը՝ Կարեն Վանոյանը, մի քանի օր է` արդեն հացադուլի մեջ է. «Երկուշաբթի օրվանից էլ մյուս բոլոր տղաները հացադուլ կհայտարարեն»: Բերնեցյանը ներկայացրեց հացադուլի պատճառները` նշելով, որ տղաներին առանց հիմքերի պահում են կալանքի տակ՝ հաշվի չառնելով նրանց առողջական և ընտանեկան վիճակը։ «Բազմաթիվ անգամներ փաստաբանները միջնորդությամբ դիմել են դատարանին խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը ոչ մի արձագանք չի տվել»:
Հիշեցնենք, որ 8 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր