ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+14 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Գործակալության մասին

ՄԱՄՈՒԼ․ամ լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2011 թ․: Այն մաս է կազմում Սոուշըլ Մեդիա Ինտերնետ Հոլդինգի (Սոուշըլ Մեդիա ՍՊԸ)։

ՄԱՄՈՒԼ․ամ լրատվական գործակալությունն անկախ լրատվամիջոց է և իրականացնում է լրատվական, վերլուծական, հետաքննական նյութերի պատրաստում, հրապարակում և տարածում։

Մեկնարկ

Լրատվական գործակալության պաշտոնական՝ https://mamul.am վեբ կայքը գրանցվել և գործարկվել է 2011 թվականին։

Առաջին նյութը տեղադրվել է 2011 թ․ հունիսի 15-ին։

2011 թ․ հունիսի 15-ից հուլիսի 31-ը գործել է կայքի փորձնական տարբերակը։

2011 թ․ օգոստոսի 1-ից գործարկվել է կայքի լիարժեք տարբերակը։

Կայքը գործում է հայերեն, տրանսլիտ հայերեն (միայն բջջային տարբերակում), ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով։ ՄԱՄՈՒԼ․ամ-ը միակն է Հայաստանում, որը տրամադրում է նյութերի տրանսլիտ տարբերակ։ Այն նախատեսված է սփյուռքի մեր այն հայրենակիցների համար, ովքեր չեն կարողանում կարդալ հայերենով, սակայն խոսում են հայերեն։

Կայքն ունի՝
1) համակարգչային՝ https://mamul.am,
2) բջջային՝ https://m.mamul.am,
3) հավելվածային տարբերակներ։

Կառուցվածքը

Կայքն ունի հետևյալ կառուցվածքն ու բաժինները․

1) Լրահոս - այստեղ ցուցադրվում է օրվա լրահոսը, որի մեջ ներառված են բոլոր բաժինների նորությունները։

2) Տեսանյութերի լրահոս - այստեղ ցուցադրվում է կայքի և գործընկեր լրատվամիջոցների՝ միայն տեսանյութերի լրահոսը։

3) Գլխավոր - այստեղ ցուցադրվում է օրվա գլխավոր նորությունները։

4) Հրատապ լուրեր - այստեղ ցուցադրվում է օրվա Հրատապ լուրը(երը)։

5) Բաժիններ (ըստ ոլորտների) - բոլոր նորությունները կցված են ոլորտների, որոնք իրենց հերթին ցուցադրվում են ըստ այդ ոլորտների բաժինների։ Կայքում գործող բաժիններն են՝ Իրադարձություններ, Հարցազրույցներ, Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում, Ի՞նչ է խոսում քաղաքը, Հետաքրքիր է, Միջազգային, Թերթերի տեսություն, Համացանց, Բաց նամակ, Հարցումներ, Երգիծանկարներ, Հումոր, Պաշտոնական, Քաղաքականություն, Հասարակություն, Առողջապահություն, Տնտեսություն, Կրթություն, Գիտություն, Մշակույթ, Մանկական, Սպորտ, Արտակարգ դեպք, Շոու բիզնես, Ֆլորա և ֆաունա, Ավտոմեքենաներ,18+։

6) Քննարկումներ - սա նորարարական բաժին է և միակն է իր տեսակի մեջ Հայաստանում և աշխարհում։ Այստեղ տեղադրվված նյութի տակ միաժամանակ ցուցադրվում են այդ նյութի(թեմայի) վերաբերյալ կարծիք հայտնած հեղինակավոր և ոչ հայտնի անձանց կարծիքները։ Ընդ որում, մշակված է ցուցադրման պարզ տարբերակ, որի օգնությամբ ընթերցողը հեշտությամբ ծանոթանում է այդ կարծիքներին։

7) Ամենաընթերցված - այստեղ ցուցադրվում է վերջին 7 օրերի ամենաընթերցված նյութերը։

8) Ռադիո - կայքում առկա է ռադիոալիքների էջ, որտեղ մեկ հպումով կարելի է ունկնդրել Հայաստանի և աշխարհի ամենահեղինակավոր ռադիոալիքները (առաջինը Հայաստանում)։

9) Հեռուստացույց - կայքում առկա է հեռուստացույցի էջ, որտեղ ընդամենը մեկ հպումով կարելի է դիտել հայկական և համաշխարհային ամենահեղինակավոր հեռուստաալիքները (առաջինը Հայաստանում)։

10) Մամուլի տեսություն - այստեղ ցուցադրվում է գործընկեր լրատվամիջոցների ՌՍՍ հոսքով տրամադրվող լրահոսը (առաջինը Հայաստանում)։

11) Բողոքի գիրք - այս բաժնում, ուրաքանչյուր ոք կարող է լրացնել իր դժգոհությունը սոցիալական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ։ Դրանք ուսումնասիրում են մեր լրագրողները և անհրաժեշտության դեպքում ընթացք ալիս։

12) Եղանակի տեսություն - այս էջում ցուցադրվում է Հայաստանի բոլոր մարզերի, մարզկենտրոնների և Արցախի եղանակի տեսությունը այդ պահին և առաջիկա օրերին։ Եղանակի տեսությունը թարմանում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ։

13) Տեղեկատվություն - այստեղ ցուցադրվում է կայքի, իրավատիրոջ, ինչպես նաև այլ տեղեկատվություն։

14) ՄԱՄՈՒԼ.ամ-ի լրահոսը՝ Ձեր կայքում - այս բաժնում կարող եք ստանալ Ձեր կայքին համապատասխան նորությունների լրահոս ապահովող գործիքը, տեղադրել Ձեր կայքում և ավելացնել Ձեր կայքի այցելությունները։

Սոցիալական ցանցեր

Կայքն ունի պաշտոնական էջեր սոցիալական ամենահայտնի ցանցերում։

1) Ֆեյսբուք - հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն,

2) Ինսթագրամ - հայերեն,

3) Թվիթեր - հայերեն,

4) Յութուբ - հայերեն,

5) Թելեգրամ - հայերեն, ռուսերեն,

6) ԹիքԹոք - հայերեն,

7) Օդնոկլասնիկներ - հայերեն,

8) Վկոնտակտե - հայերեն, ռուսերեն,

9) ՌՍՍ հոսք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր