ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+23 °C
Օգտագործման կանոններ

Կայքում հրապարակված նյութերի օգտագործման կանոնները

Ղեկավարվելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով` ներկայացնում ենք «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ին (այսուհետ՝ «Իրավատեր») հեղինակային բացառիկ իրավունքով պատկանող նյութերի օգտագործման կանոնները:

Իրավատիրոջը պատկանող նյութեր են համարվում MAMUL.am կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված, հրապարակված տեքստերը, հեղինակած և այլ տեքստերի թարգմանությունները, տեսանյութերը, լուսանկարները, գրաֆիկական, այլ
պատկերները, տեսալսողական ստեղծագործությունները (այսուհետ` «Նյութ»):

Իրավատիրոջը պատկանող ցանկացած Նյութի վերարտադրությունը, տարածումը, թարգմանումը, վերամշակումը, վերափոխումը, հեռարձակումը, հրապարակային ցուցադրումը մալուխով կամ համանման միջոցներով և ցանկացած
այլ ձևով օգտագործումը պետք է իրականացվի հետևյալ կարգով։

Օգտագործողը պարտավոր է՝

1) Նյութի վերնագրում նշել Կայքի անվանումը հետևյալ կերպ` «MAMUL.am»:

2) Նյութի տեքստի առաջին պարբերությունում ներառել՝ «Այս մասին տեղեկացնում է MAMUL.am-ը»:

3) Վերոնշյալ տեքստի «MAMUL.am» բառը պետք է պարունակի ուղիղ (ակտիվ) հղում օգտագործվող Նյութին (hyperlink):

4) Նյութերից քաղվածք(ներ) վերարտադրելիս չբացահայտել Նյութի էական մասը:

5) Օգտագործվող Նյութում ներառել` «Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուրում», միաժամանակ «սկզբնաղբյուրում» բառը պետք է պարունակի ուղիղ հղում օգտագործվող Նյութին (hyperlink):

6) Իրավատիրոջը պատկանող լուսանկարի(ներ), գրաֆիկական պատկերի(ներ) և այլ տեսավիզուալ նյութերի օգտագործման դեպքում քանակը չպետք է գերազանցի 3-ը (երեք), ընդ որում` պահպանելով նյութերի վրա watermark եղանակով տեղադրված
(առկա) Իրավատիրոջ տարբերանշանը(ներ) (անուն, լոգո և այլ):

7) Նյութը հեռուստատեսությամբ (այդ թվում՝ համացանցային) կամ ռադիոյով բանավոր հաղորդելիս՝ յուրաքանչյուր հաղորդման ավարտին, նշել (հայտարարել) «MAMUL.am»-ի անվանումը՝ իբրև սկզբնաղբյուր:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն կանոնների որևէ պահանջի խախտմամբ Նյութի օգտագործումը համարվում է Իրավատիրոջ հեղինակային իրավունքի խախտում և հանգեցնում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Սույն կանոններով նախատեսված պայմանների իրավական պաշտպանության միջոցները բխում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքից, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքից և ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական այլ իրավական ակտերից:

Իրավատերն իրավասու է փոփոխել, լրացնել սույն կանոններն առանց որևէ մասնավոր ծանուցման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր