ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Վիկտորյական ժամանակաշրջանի կանայք չեն ամաչել հասարակական վայրում իրենց երեխային կրծքով կերակրելուց
01:10, 22.02.2018 | mamul.am
43350 | 0

Հասարակական վայրում կրծքով կերակրելը մեր օրերում, կարելի է ասել, համարվում է տաբու, ինչի համար կերակրող մորը հասրակությունը կարող է մեղադրել անպարկեշտության համար: Սակայն միշտ չէ, որ քաղաքակրթությունն այդպիսի մոտեցում է դրսևորել այս հարցի շուրջ: Չէ որ մանկահասակ երեխայի համար կրծքի կաթը միակ սնունդն է, իսկ կերակրելը՝ նրան հանգստացնելու ու կշտացնելու միակ միջոցը: Սա շատ լավ են հասկացել 19-րդ դարի Եվրոպայում: Այս ժամանակաշրջանում ապրող կանայք, ովքեր շատ բծախնդիր ու խիստ են վերաբերվել իրենց արտաքին տեսքին, ամոթ չեն համարել բոլորի աչքի առաջ իրենց երեխաներին կերակրելն: Ավելին, այն կանայք, ովքեր բավականին հարուստ ընտանիքից են եղել և կարողացել են իրենց թույլ տալ օգտվել լուսանկարչի ծառայություններից, հավերժացրել են իրենց կյանքի այդ առանձնահատուկ ժամանակաշրջանը լուսանկարներով: Նրանք կրծքով կերակրմանը վերաբերվել են որպես բնական երևույթի՝ ոչ որպես ամոթալի գործողության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր