ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող ճանապարհը 2 ամսով կդադարեցվի
13:35, 01.03.2018 | mamul.am
16475 | 0

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի
ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:

Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ և հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի
Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գր.Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:
Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով, աշխատանքները իրականացվելու են երկհերթ:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր