ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մանկական կոսմետիկայի պատճառով 3-ամյա աղջիկը հայտնվել է հիվանդանոցում
00:05, 04.04.2018 | mamul.am
94610 | 1

Հավանաբար, չկա մի աղջիկ երեխա, որ չսիրի օգտվել իր մայրիկի դիմահարդարման միջոցներից: 3-ամյա այս աղջիկը ևս բացառություն չէ, և նրա մայրը որոշել է նրա համար գնել մանկական կոսմետիկա՝ մտածելով, որ դա առավել անվնաս կլինի: Սակայն երբ երեխան առաջին անգամ աչքերին ու շուրթերին քսել է Family Dollar ապրանքանիշի մանկական կոսմետիկան, նրա մոտ ուժգին ալերգիկ ռեակցիա է սկսվել:

Երեխայի մաշկին ցան է առաջացել, շուրթերը ճաքճքել են ու պատվել այտուցներով:
Այժմ նա հիվանդանոցում է և պետք է բժիշկների վերահսկողության տակ մնա մեկ շաբաթ:

Նրա մայրը՝ Լինդսին, սոցցանցային իր էջում նախազգուշացրել է բոլոր մայրերին՝ զերծ մնալ նմանատիպ մանկական խաղալիքներ գնելուց, որովհետև դրանք պարունակում են մեծ թվով քիմիական նյութեր, որոնք զգայուն մաշկ ունեցող երեխաների մոտ կարող են առաջացնել լուրջ խնդրներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր