Օրեր առաջ համացանցում հրապարակվել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան, որը նկարահանված է ժամանակակից կյանքի մոտիվներով՝ հիմնված 40 տարի առաջ նկարահանված խորհրդային հայտնի մուլտֆիլմի առանցքային սյուժեի վրա: Մուլտֆիլմի գլխավոր հերոսները մնացել են նույնը՝ Քեռի Ֆյոդորը, նրա ծնողները, Մատրոսկինն ու Շարիկը, Պեչկինը: Նոր է միայն Քեռի Ֆյոդորի կրտսեր քրոջ՝ Վերա Պավլովնայի կերպարը: «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան Մուլտֆիլմի նոր մոտեցումը, սակայն, լսարանի մի մեծ զանգվածի դուր չի եկել: Յութուբյան բլոգերներն արդեն իրենց վերլուծություններն են ներկայացրել մուլտֆիլմի նոր տարբերակի մասին: Յութուբյան բլոգերների վերլուծությունը Յութուբյան բլոգերների վերլուծությունը |