ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարն ամենաժպտադեմ նախարարն է». Պետրոսյանն՝ Ալթունյանին
17:20, 11.04.2018 | mamul.am
4159 | 2

«Ինչո՞ւ եք խորշում ԱԺ լսումներից ու համանման միջոցառումներից՝ որպես համակարգի պատասխանատու: Երկրորդ, արդեն մեկ տարի է ղեկավարում եք նախարարությունը, կանոնադրության կետերից մեկը ձևակերպեք, որտեղ ունեք հաջողություն: Երրորդ, ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարն ամենաժպտադեմ նախարարն է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով Առողջապահության նախարարի պաշտոնակատր Լևոն Ալթունյանին, հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Դահլիճում հնչեց, թե այդ հարցին իմաստ չունի պատասխանել, բայց Ալթունյանն, այնուամենայնիվ, մոտեցավ ամբիոնին. «Ես գնահատականների հետ համաձայն չեմ, որ նախարարությունն ու ոլորտն անմխիթար են»,- ասաց նա:

Պետրոսյանն արձագանքելու ցանկություն չունեցավ. «Հարցերին պատասխան չտրվեց, դրա համար արձագանքելն անիմաստ եմ համարում»,- շեշտեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր