ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Հայտնի է «Եվրոտեսիլ 2018»-ի հաղթողը
02:45, 13.05.2018 | mamul.am
26788 | 2

«Եվրոտեսիլ 2018» երգի միջազգային մրցույթն ավարտվեց: Ամփոփվեցին քվեարկության արդյունքները: Այս տարվա հաղթողն Իսրայելն է: Երկրորդ տեղում Կիպրոսն է, երրորդն՝ Ավստրիան։ Իսրայելը ներկայացնում էր երգչուհի Նետան` իր «Toy (Խաղալիք)» երգով։

Նշենք, որ երկրպագուների քվեարկության եռյակը հետևյալն էր՝ 1․ Ավստրիա, 2 Շվեդիա, 3․ Իսրայել։

Հիշեցնենք, որ մեր ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը ելույթ էր ունեցել մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ: Նրան, սակայն, չէր հաջողվել անցնել եզրափակիչ փուլ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր