ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են, հաղորդում է «112» Telegram ալիքը: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: 82-ամյա արտիստի վիճակը գնահատվում է ծանր: Ապրիլի 26-ին Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր և միացվել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ավելի ուշ հայտնել էր դարձել, որ նա կոմայի մեջ է, սակայն մեկ օր անց գիտակցության էր եկել: |