mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 546.97, RUB 7.23, GBP 614.45
+28 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Արմավիր» և «Մեծամոր» բժշկական կենտրոններ են տեղափոխվել 90 քաղաքացիներ
20:20, 17.05.2018

Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր