ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սեպտեմբերից սկսած՝ տասնյակ հազարների գումարներ են հավաքվում և նվերների տեսքով հայտնվում տնօրենի կամ ուսուցչի սեղանին». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
17:10, 21.05.2018 | mamul.am
12626 | 2

«Ավարատական երեկոների արգելքի մասին իմ կողմից ընդհանրապես խոսք չի ելել: Խոսքն այն հսկայական գումարների մասին է, որ հավաքվում է և նվերների տեսքով հայտնվում այս կամ այն տնօրենի կամ ուսուցչի սեղանին: Սա կոնկրետ ինձ համար կաշառք է և անընդունելի: Դրա համար, հենց առաջին իսկ օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ սրա դեմ և ուրախ եմ, որ արդյունք է տալիս: Ունեմ արդեն ավելի քան 100 հաղորդագրություն, որոնց համաձայն ուսուցիչներն ու ծնողական խորհուրդները վերադարձնում են այդ գումարները, որոնք նախկինում հավաքվել էին»,- այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում՝ անդրադառնալով Վերջին զանգի արարողության համար հավաքվող դրամահավաքին, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իմ դիրքորուշումը հետևյալն է՝ ոչ այնքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո»,- շարունակեց նախարարը:

Օգտատերերի հարցին՝ միգուցե նախարարությունն ամենամյա փոքրիկ բյուջե՞ հատկացնի ավարտական միջոցառումների համար, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ամեն անգամ այդ մեծ գումարները հավաքելիս ասում են, որ դա անհրաժեշտ է դահլիճի զարդարման կամ այլ պարագաների համար: Գուցե նախարարությունը գումար հատկացնի այդ ամենի համար, բայց ասեմ, որ դրա համար մեծ գումարներ պետք չեն: Մենք նաև ճոխության մոլուցքից պետք է ազատվենք: Ես ուզում եմ աշակերտներին ասել՝ որևէ խոչընդոտ չկա ձեր ժամանցը կազամակերպելու համար, բայց դա չպետք է լինի ձեր ծնողների գրպանի հաշվին և խնդիրներ ստեղծի նրանց համար: Այսինքն՝ ձեր ծնողները շատ փոքրիկ գումարներ պետք է ծախսեն, բայց սեպտեմբերից սկսած տասնակ հազարների գումարներ են հավաքվում, որոնք վերջում նվերների են վերածվում. սա անթույլատրելի է, սրա դեմ ամենադաժան պայքարն է լինելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր