*Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը, *Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության գնահատում, քանի որ քաղաքը որդեգրել է տուրիզմի զարգացման հեռանկարը։ Լիդիանը հանքի շահագործման թույլտվությունները ստացել է բնապահպանական օրենսդրության բազմաթիվ խախտումներով, որոնցից շատերը վիճարկվում են նաև դատական կարգով: Այնուհանդերձ, մենք չենք կարող անվերջ սպասել, քանի որ դատավարությունը ձգձգվում է արդեն ավելի քան երեք տարի, մինչդեռ հանքավայրի շահագործման շինարարական աշխատանքներն ամբողջ թափով շարունակվում են: ՀՀ վարչական դատարանում 2015 թվականի մարտ ամսից սկսած քննվում է գնդեվազցիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքն ընդդեմ ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ պահանջելով անվավեր և առոչինչ ճանաչել Ամուլսարի շահագործման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը։ Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրելու ընթացքում խախտվել են նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց վերաբերյալ այժմ էլ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում ընթանում է վարույթ: Ամուլսարի շահագործման հիմքում ընկած իրավախախտումներին և դրանցով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերն անդրադարձել են նաև միջազգային և հակակոռուպցիոն կազմակերպությունները: Լիդանը արդեն երրրորդ անգամ վնասել է խմելու ջրի խողովակները՝ զրկելով Կեչուտ, Գնդեվազ համայքներին խմելու ջրի աղբյուրներից։ Ջրերի խողովակները լցված էին տիղմով։ 2. Ընկերությունը կամ պետությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն ջերմուկցիների և Ջերմուկում գործող տնտեսական օբյեկտների կրած վնասների համար: Այդ վնասները գնահատված չեն Ամուլսարի շահագործման ծրագրում և հանրային քննարկման չեն դրվել Ջերմուկի բնակիչների հետ: 1. Անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար: 2. Միջոցներ ձեռնարկել հանքավայրի շինարարության փուլում Ջերմուկի բնակիչների և տնտեսական օբյեկտների կրած վնասները գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ: |