ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեկնարկում է վոլեյբոլի մինչև 15 տարեկանների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը
12:00, 26.05.2018 | mamul.am
2761 | 0

Այսօր մեկնարկում է վոլեյբոլի պատանիների և աղջիկների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի Հայաստանի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլը։

Միմյանց հետ ուժերն են չափելու տղաների («Արաբկիր», ԽՄՕՄՄ, «Աջափնյակ», «Վանաձոր», «Հնաբերդ», «Սիսիան») և աղջիկների 6-ական (ԽՄՕՄՄ, «Ավան», «Սիսիան»,«Արցախ», »Աշտարակ», »Արթիկ») թիմեր: Առաջնության արդյունքները կամփոփվեն մայիսի 30-ին:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ից 18-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 15 տարեկան տղաների առաջնությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր