mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 480.94, EUR 585.83, RUB 8.48, GBP 660.52 Մանրամասն
+25 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայտնի է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահի անունը
16:15, 13.06.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ, որը վարել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամներին անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում համատեղ աշխատանքի, իրականացրած ծրագրերի և մարզական ձեռքբերումների համար: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը՝ Հ. Ռոստոմյանն ասել է. «Պարոն Խաչատրյանին բոլոր ներկաները ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին և կազմակերպչական կարողություններին: Պարոն Խաչատրյանն իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին, և, վստահ եմ ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:

Ներկաների միաձայն քվեարկությամբ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին:

Այսօրվա նիստին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Նշեք, որ Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների հավաքականների մարզիչ:

Ռոբերտ Խաչատրյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Загрузка...
դեպի վեր


loading...