«Հովհաննես Հովսեփյանը շրջում է նախագահականի համարանիշերով և անվտանգության երեք աշխատակիցներով». Մանվել Տեր-Առաքելյան
11:00, 14.06.2018 | mamul.am
14818 |
«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը նորից ու նորից ցույց տվեց որ իրենք թքած ունեն հասարակության կարծիքի վրա՝ Անդրանի Մարգարյանի հիշատակի օրն օգտագործվեց որպես շոու՝ ցուցադրվեց իրենց (հզորությունը): Փաստորեն՝ Հովհաննես Հովսեփյանը շրջում է նախագահականի համարանիշերով և իրեն ուղեկցող անվտանգության երեք աշխատակիցներով։ Այս մարդիկ ամեն կերպ ցանկանում են ցույց տալ իրենց անպատժելիությունը։ Հ.Գ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԳՌՓԱԾ ՓՈՂԵՐՈՎ: |