ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչպես է Մանվել Գրիգորյանը հանել տալիս կայանած մեքենայի «զալատնիկները»». Արթուր Մեսրոպյան (տեսանյութ)
02:02, 21.06.2018 | mamul.am
13926 | 4

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մեսրոպյանը հրապարակել է տեսանյութ, որն արված է տարիներ առաջ և որում երևում է, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը հանել տալիս մայթեզրին կայանած մեքենայի մղակները՝ «золотник»- ները: «Նա չեր սիրում տեսնել իր ճանապարհին այլ մեքենաներ` նույնիսկ կայանած»,- գրել է նա:

Մեկնաբանություններում Արթուր Մեսրոպյանը մանրամասնում է հետևյալը. «Առաջին «ջիպ»-ից գեներալը ձեռքով ցույց է տալիս, երկրորդից իջնում է «золотник» քանդողը` սարքը ձեռքին, հանում է բոլոր` 4-ն էլ` օրվա վերջում հավաքածուն գեներալին հանձնելու համար։ Մեքենան արգելված տեղում չէ»։

Մեկ այլ մեկնաբանությունում էլ օգտատերը գրել է. «Հիմա նկարահանող հեռախոսներ գրեթե բոլորի մոտ էլ կան։ Դրանից զգուշանալով՝ նա անցել էր համեմատաբար փափուկ ձևերի։ Նախկինում դողերը դանակով պատռում` փչացնում էին։ Մեքենայի տերը, մեջի ու շրջապատի մարդիկ լսում էին գեներալի սիրելի ու լկտի հայհոյանքների` հատկապես մայր հայհոյանքի շարանը։
Իսկ դա պետք էր, որ մարդիկ խուճապով, ձեն-ձենի տալով հեռու փախչեին նրա ճամփից, որ գոռային՝ «գեներալն է գալիս, գեներալն է գալիս...»:
Վերջապես, իջեցված անիվները պիտի վկայեին՝ այստեղով անցել է գեներալ մանվելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր