ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Շահավետ պայմաններով սմարթֆոն գնած քաղաքացիներից մեկը՝ Վահե Գրիգորյանը, դարձել է նաև «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխամասային մասնաշենքում նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները: ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր «Ավտոմեքենայի խաղարկության հնարավորությունը չէր սահմանափակվել միայն մեր բաժանորդների շրջանում: Այն գործում էր կոնկրետ ժամանակահատվածում մեր սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած ցանկացած գնորդի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ անակնկալը հաջողվել է. հարմարավետ պայմաններով գնված հեռախոսը միակ ձեռքբերումը չի եղել: Շնորհավորում ենք ավտոմեքենայի սեփականատեր դարձած հաճախորդին՝ մաղթելով միայն հաճելի զանգեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Հիշեցնենք, որ գարնանային տոների կապակցությամբ, մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ըկազմակերպել էր 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոնների վաճառք և հայտարարել դրան հաջորդող անակնկալի՝ ավտոմեքենայի խաղարկության մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Խաղարկված ավտոմեքենայի մասին ծանուցման և այն քաղաքացուն հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված և հրապարակայնացված կանոններով: Ավտոմեքենայի սեփականատեր դառնալու լուրը քաղաքացուն է հայտնվել հեռախոսազանգով: ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր |