ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ողբերգական վթար Դիլիջանում. 2 անչափահաս երեխաների 26-ամյա հայրը տեղում մահացել է
23:45, 24.06.2018 | mamul.am
14105 | 0

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Եսայանն, իր վարած Volkswagen-Vento մակնիշի 35 FN 251 համարանիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ: Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակկում տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր