ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ազգային ազատագրական պայքարով ոգեշնչված՝ 130 տարի առաջ հայ արծաթագործը պատրաստել է կանացի գոտի՝ փամփուշտների տեսքով (լուսանկար)
19:10, 15.07.2018 | mamul.am
6946 | 0

Ֆրանսաբնակ Համլետ Հովսեփյանը հայ մշակույթի նմուշների իր հավաքածուն համալրել է յուրահատուկ արծաթե գոտիով. «1890 թվին արևմտյան Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական պայքարով ոգեշնչված՝ Սեբաստացի հայ արծաթագործ վարպետի պատրաստած կանացի արծաթե գոտին՝ փամփուշտների տեսքով։ Վարպետը գոտու վրա Մաշտոցյան գրերով թողել է իր անվան և ազգանվան առաջին տառերը «ՅՉ», ինչպես նաև՝ օսմաներենով «Սիվաս (Սեբաստիա)» և «90»:
Չափերը՝ 89×3.1սմ, քաշը՝ 409.6 գրամ..»,- զարդի մասին պատմել է Համլետ Հովսեփյանը:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նա նաև նշեց, որ այս գոտին մի քանի այլ գոտիների հետ իրեն է ուղարկել ստամբուլաբնակ մի հնավաճառ: «Նա ինձ գոտու այս նկարն ուղարկեց, և մեջս մեծ կասկած առաջացավ, որ մեջտեղի տողում հայերեն տառեր են:

Արծաթյա գոտու ներսի կողմը
Գոտին գնելուց հետո այն ցույց տվեցի մասնագետների և պարզեցի, որ այն պատրաստել են Սեբաստիայի հայ վարպետները: Սեբաստիայից շատ քիչ զարդեր են մեզ հասել, ի տարբերություն Վանի»,- պատմեց Համլետ Հովսեփյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր