Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.37, EUR 565.50, RUB 7.15, GBP 635.69
+13 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պարզաբանում՝ Վրաստանի սահմանին լիազորագիր ներկայացնելու հայտարարության հետ կապված
16:00, 12.07.2018

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ս․թ․ հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, ապա պետք է լիազորագիր ներկայացնեն։

Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։

Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։

Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա։

Վրաստանում ՀՀ դեսպանություն

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր