ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 216-ի
11:25, 15.07.2018 | mamul.am
12211 | 0

Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 216-ի, հաղորդում է Kyodo News-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել 209 զոհի մասին:

Ամենից շատ զոհեր են գրանցվել Հիրոսիմայում (106 մարդ), Օկայամայում (60 մարդ) և Էհիմեում (26 մարդ):

NHK հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս 3 մարդ գտնվում է անգիտակից վիճակում:

Անցած շաբաթ տեղատարափ անձրևներ էին սկսվել երկրի հարավ-արևմտյան և կենտրոնական հատվածներում: Որոշ հատվածներում հունից դուրս եկած գետերը ողողել էին զգալի տարածքներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր