ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ինչպե՞ս անենք, որ 1 օրով նորից ընդդիմադիր դառնաք ու փակեք Ամուլսարի թեման». քաղաքացին՝ վարչապետին
22:50, 15.07.2018 | mamul.am
5543 | 1

«Եթե դեռ ընդդիմադիր լինեիք, վստահ եմ՝ դեմ էիք արտահայտվելու Ամուլսարի ծրագրին: Ինչպե՞ս անենք, որ մեկ օրով նորից ընդդիմադիր դառնաք ու փակեք Ամուլսարի թեման»,- դիմելով վարչապետին՝ Ֆեյսբուքում հարց էր ուղղել քաղաքացիներից մեկը:

«Հայտարարել եմ հետևյալը, որ Ամուլսարի գործընթացը, եթե սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, թույլ չէի տա, որ սկսվեր: Բայց այժմ կա խնդիր. մենք որևէ գործողություն չենք կարող անել, եթե չունենք դե յուրե հիմնավորում: Գնանք, փակենք հանքն՝ առանց որևէ հիմնավորմա՞ն, բա ամենաթողությունն էդպես է սկսվում»,- արձագանքեց Փաշինյանը՝ հավելելով, որ բնապահպանական տեսչությունը քննում է իրավիճակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր