ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ և խուճապի մատնել մարդկանց (տեսանյութ)
23:35, 17.07.2018 | mamul.am
23040 | 2

«Այսօր ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաև կրակոցների ժամանակ ահաբեկվել և թաքնվել են: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ռուս զինվորականներն իրենց գյուղի ճանապարհով տանկերով և այլ զինվորական մեքենաներով օրական մի քանի անգամ երթևեկում են, բայց զորավարժության առաջին դեպքն էր սա:

Համայնքապետը պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ արձագանքել, հասել են Փանիկ և խոսել ռուսական կողմի հետ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութերը` ֆեյսբուքյան օգատատեր Արմեն-Հայարփի Գևորգյանի էջից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր