ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Չէի համարձակվի մտածել, որ թալանի ծավալն ու մակարդակը կարող է լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին». Նիկոլ Փաշինյան
13:00, 20.07.2018 | mamul.am
7341 | 1

«Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը, քանի որ ներդրումային միջավայրի համար ցանկացած փորձագետ կասի, որ կարևորագույն երկու պայման կա՝ կոռուպցիայի բացակայություն և անկախ դատական համակարգ: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում կամրապնդվի օրենսդրական փոփոխություններում՝ այդ թվում՝ Հարկային օրենսգրքում»

Այս փուլի ամենկարևոր գործուղությունը ախտորոշումն է, թե ինչ վիճակում է մեր երկիրը»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով երկրում տիրող կոռուպցիայի և թալանի մասին, ասաց. «Ես նույնիսկ իմ ամանասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակորեն մտածել, որ երկրի վիճակն այնպիսին կարող է լինել, ինչպես այսօր է, որ կարող է թալանի ծավալն ու մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին:

Ես եթե Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ կոռուպցիան, չարաշահումները կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամին հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ:

ՊԵԿ-ն այսօր այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող երևակայել նույնիսկ 4 ամիս առաջ, այսօր ՊԵԿ-ը չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին ընդամենը մի քանի ամիս առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր