ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Բարեկամներ, ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ և այլ կերպ չէի կարող վարվել: Ես չգիտեմ, թե այլոք իրեն կներեն խորհրդարանում հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորող արտահայտության համար, բայց պետք է կառուցել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ: |