Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21:04-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել էր մոտ 5000 քմ խոտածածկույթ: Մինչև ժամը 01:52-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բոլոր օջախների վերջնական մարումը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: |