ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նախկին ազգակործանները փորձում են իրենց կեղտոտ մեթոդներով շեղել մարդկանց ուշադրությունը». Արթուր Հայրապետյան
10:35, 16.08.2018 | mamul.am
7435 | 0

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայքարեցինք, կռիվ տվեցինք։ Թավշյա հեղափոխություն՝ առանց զոհերի, բայց այսօր և վաղը մեզ տևական ու քրտնաջան աշխատանք է սպասվում։ Եվ ով է ասում, որ այժմ մենք անելիք չունենք։ Մենք պետք է մեկս մյուսին թիկունք դառնանք ու մեր տեղում, մեր գոծերով զբաղվենք՝ թերանալու ժամանակ չունենք։
Իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, պետք է իշխանությանը միշտ սթափ պահել, չքծնել ու /դուր/ գալու մեր վատ սովորություններից ձերբազատվել։ Եվ թող որեւէ մեկը չոգեւորվի, որ պետական կառավարման համակարգում է, ուրեմն վաղեմի իր ցանկությունները իրականացել են և ինչպես սիրտը քաշեց, այնպես էլ կանի։ Մենք պետք է շոշափելի արդյունքների միջոցով հաջողություններ գրանցենք։ Իրականում հեշտ բան չէ պաշտոնյա լինել՝ մարդ մնալ եւ աշխատել, բայց պետք է արդյունք տեսնենք, ուրիշ տարբերակ չկա։ Ժողովրդի մեջ դեռ ներքին թշնամիները վխտում են ու փորձում պառակտել..և մեր սպասումները։ Նախորդ իշխանությունների անելիքը՝ երկիրը թալանելու, ժողովրդին մշտապես վախի մեջ պահելու, ավազակապետություն հիմնելու ծրագիրը իրագործելն էր, ինչն էլ նրանց հաջողվեց։ Ու այսօր նախկին ազգակործանները փորձում են իրենց կեղտոտ մեթոդներով բթացնել, շեղել մարդկանց ուշադրությունն ու անտարբերություն քարոզելով փոշիացնել մեր վաղուց սպասված հաղթանակը, որին մենք կամովին հասել ենք։ Թույլ չտանք, մոլորեցնող հայի տականքին խառնվել մեր երկրի վաղվա շենացմանը։ Մենք պարտավոր ենք կանգնելու իշխանության կողքին, որպեսզի վերջապես ազգը ազատվի ներքին թշնամիներից ու շունչ քաշի։ Երկնքից մանանաներ չսպասեք, անգամ հեքիաթում գիտենք, ինչպես երկնքից երեք խնձոր ընկավ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր