ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբոր միայն մեկ հաշվեհամարին 30 միլիոն դոլար կա». վարչապետ
20:10, 17.08.2018 | mamul.am
10311 | 1

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ուշագրավ բացահայտում հնչեցրեց.

«Ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ կմտնի ու
ֆորմալ առումով դրանից առաջ թալանվածը վերադարձնելու հետ կապված կարող են բարդություններ ծագել: Օրինակ՝ ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում 30 միլիոն դոլար է եղել, սա ընդամենը մեկ հաշվեհամարում: Այդ հաշվեհամարում այդ 30 միլիոն դոլարը որ կա, այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, քանի որ նա ֆորմալ առումով պետական պաշտոնյա երկար տարիներ չի եղել և հայտարարագիր չի ներկայացրել: Գումարն առգրավելու համար դժվարություններ կան, և մենք լրջորեն պետք է մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ կառուցելու մասին: Սա հանկարծ չշփոթեք արտակարգ դատարանների հետ: Շատ երկրներ անցել են այդ ճանապարհը և միջազգային հանրությունը ողջունում է անցումային արդարադատության պրակտիկան»,- շարունակեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր