ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ». Նիկոլ Փաշինյան
20:35, 17.08.2018 | mamul.am
6066 | 6

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ԱԺ արտահերթ ընտրություններին ու կարևոր հայտարարություն արեց.

«Մեկ տարվա ընթաքցում, մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություներ: Ըստ էության սահմանադրական հնարավորությունը հետևյալն է՝ ես որպես վարչապետ պիտի հրաժարական տամ և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա իրենք մտածում են՝ ասենք թողենք հրաժարական տալ, հետո մենք թաքուն կընտրենք ուրիշի: Իրենք դեռ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում: Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի, այլև ԱԺ-ն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:
Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ ԱԺ-ն, դա տեղի կունենա միայն մի պայմաններում, եթե դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, սա ձևակերպեք որպես հստակ պահանջ, եթե սա ձևակերպեք, մենք կապահովենք դրա ընդունումն ԱԺ-ում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր