ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Առողջապահության նախարարությունը մտահոգված է
21:45, 31.08.2018 | mamul.am
7676 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երեւույթների առաջացման եւ տարածման պատճառ է դառնում` բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը եւ ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային եւ ալերգիկ հիվանությունների ընթացքը:

Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների եւ ֆուրանների արտանետմանը մթնոլորտ, իսկ տարվա շոգ եւ քամոտ եղանակին ինքնայրումը կարող է վերափոխվել հրդեհի:

Աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանը եւ դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում է կրծողներին, միջատներին, թռչուններին, թափառող կամ վայրի կենդանիներին, որոնք տարբեր վարակիչ հիվանդությունների կրողներ կամ տարածողներ են եւ կարող են այդ հիվանդությունների դեպքերի պատճառ դառնալ: Օրինակ` կրծողները կարող են տուլարեմիայի վարակի աղբյուր կամ տարածող լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, թափառող կենդանիները՝ լեյշմանիոզի, կատաղության եւ այլն, իսկ լեյշմանիոզը փոխանցող մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր