ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արտակարգ դեպք Երևանում. կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհաններին
11:20, 15.09.2018 | mamul.am
8678 | 1

Սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը և հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն և նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր