ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վրաստանում ՀՀ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանին կաշառք առաջարկելու համար
23:25, 18.09.2018 | mamul.am
4430 | 0

«Գրուզիա-օնլայն»-ը տեղեկցնում է, որ ՆԳՆ պարեկային ծառայողները ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելու համար կալանավորել են 1955թ․ ծնված մի տղամարդու, ով Հայաստանի քաղաքացի է,: Նա ճանապարհային երթևեկությունը խախտելու համար կանգնեցվել է Նադիբաանի գյուղի մոտակայքում և մինչ պարեկային ծառայության աշխատակիցները կբացատրեին, թե ինչ խախտում է նա կատարել, տղամարդը նրանց 10 լարի է առաջարկել՝ որպես կաշառք: Ձևակերպվել է դատախազի և ՀՀ քաղաքացու միջև ընթացակարգային համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել, իսկ 10 լարի կաշառքն առգրավվել է։ Տղամարդուն բաց են թողել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր